«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի նախաձեռնությամբ` ՀՀ ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը։
«Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Նեպալում տեղի ունեցած երկրաշարժ զոհերի հիշատակը, քանի որ մեր ժողովուրդը ծանոթ է այդօրինակ ողբերգությանը»,– ասաց Հակոբյանը։
Պատգամավորի առաջարկն ընդունվեց միաձայն։
Շաբաթ օրը Նեպալում 7,9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է գրանցվել։ Վերջին տվյալներով` երկրաշարժի հետևանքով զոհվել է 3,2 հազար մարդ, վնասվածք ստացածների թիվը գերազանցում է 6,5 հազարը։