Քաղաքակիրթ աշխարհն ու Թուրքիան Հայոց ցեղապսնության մասին տարբեր լեզուներով են խոսում, կարծում է ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը։
«Թուրքիան վերջին շրջանում դատապարտում է բոլորին` Հռոմի պապին, Եվրախորհրդարանին, որը 27 երկիր է ներկայացնում, Ֆրանիային, Ռուսաստանին, Գերմանիային, Ավստրիային և այլ երկրներին։ Կարծում եմ, որ Թուրքիայի համար ավելի հեշտ կլինի, եթե մի հայտարարություն ունի, որով դատապարտի ողջ քաղաքակիրթ աշխարհին և միջազգային հանրությանը, որ նրանք խոսում են իր համար անհասկանալի լեզվով»,– երկուշաբթի բելգիացի գործընկերոջ հետ կայացած ասուլիսի ժամանակ ասել է Նալբանդյանը։
Նալբանդյանը նշել է. «Եթե ողջ աշխարհը խոսում է մի լեզվով, որը Թուրքիան չի հասկանում, ապա Անկարան պետք է հասկանա, որ խնդիրն իր մեջ է»։