Հայաստան 

Քանի՞ անգամ է երկարաձգվելու զինվորական ծառայությունից խուսափողներին քրեական հետապնդումից ազատելու օրենքը. Ջհանգիրյանը՝ Հակոբյանին

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց, թե քանի անգամ է երկարաձգվելու օրենքը:

 


Նշենք, որ օրենքով առաջարկվում է 2013թ-ի դեկտեմբերի 31 բառերը փոխարինել 2014 թ-ի դեկտեմբերի 31-ով, ըստ որի՝ մինչև 2014 դեկտեմբերի 31 բանակում չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, ազատվեն քրեական հետապնդումից, տույժ ու տուգանքները վճարեն և խնդիրը կարգավորվի:

 


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, թե դժվարանում է ասել:
 


«Այս պահանջները, ցանկությունները գալիս են դրսից, ամեն անգամ մարդիկ հորդորում ու խնդրում են, միևնույնն է՝ չեն անցել զինվորական ծառայությունը: Ամեն տարի չէ, որ բերում ենք, փորձում ենք ավելի ձգձգել, հնարավորություններ ստեղծել»,-ասաց նա:

 

Հրանուշ Հակոբյանը նաև ընդգծեց, որ շատ ու շատ երիտասարդներ, ովքեր թեկուզ տույժ-տուգանքը վճարում են, սակայն վերադառնում են հայրենիք ու ծառայում են:

 

Նույն շարքից