Հայաստան 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Փարիզ

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, հայտնեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։



Նախարար Նալբանդյանը կմասնակցի Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը, որի շրջանակներում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև՝ հեղինակավոր «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսը։



Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։



Ապրիլի 29-ին նախատեսվում է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Նույն շարքից