Հայաստան 

Միքայել Մելքումյանը առաջարկեց Սերժ Սարգսյանին՝ աջակցել տնտեսական մեծ ֆորումի անցկացմանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ առաջարկով՝ ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ աջակցել տնտեսական մեծ ֆորումի անցկացմանը:


«Ունենալով վաթսունից ավելի տնտեսագետներ, պրոֆեսորներ, ունենալով մեծ ներուժ՝ տնտեսագիտական ու ինժեներական միտքը օտարված է ձեռնարկատիրական կոնկրետ իրավիճակից»,-ասաց նա ու առաջարկեց այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին աննախադեպ միջոցառում անցկացնել:


 

Դա, պատգամավորի խոսքով, պիտի լինի հայկական տնտեսական ու ինժեներական, ճարտարապետական ֆորում, այն պիտի անցկացվի միասնական ուժերով ու մշակվի ապագա տեսլական՝ մինչև 2030-ի տնտեսական զարգացման համար:
 


Միքայել Մելքումյանը նշեց, որ այս հարցով դիմելու է նաև քաղաքական ուժերին, որոնք ևս պետք է ունենան միասնական ուղղվածություն այս հարցում. «Այլապես կառավարությունները կգան-կգնան, բայց իրավիճակը կմնա նույնը»:

Նույն շարքից