Հայաստան 

Արմեն Երիցյանը պարգևատրել է Լիսկային

Այն, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը Լիսկան, փորձառու «փրկարար» է, գիտենք բոլորս: Որևէ մեկը, իհարկե, չի կասկածում Սուրիկ Խաչատրյանի «մարդասիրական և փրկարարական» գործունեության վրա, երևի թե հենց այդ գործունեությունն էլ չի վրիպել ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի աչքից և վերջինս որոշել է պարգևատրել Սուրիկ Խաչատրյանին «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:


Analitik.am-ը հարցում ուղարկեց ՏԿԱԻՆ՝ ցանկանալով պարզել, թե արդյոք ՀՀ մարզպետներից միայն Սուրիկ Խաչատրյանի գործունեությունն է արժանացել Արմեն Երիցյանի ուշադրությանը և արդյոք միայն Սյունիքի մարզպետն է պարգևատրվել ՏԿԱԻ նախարար Երիցյանի կողմից:


Հարցման պատասխանից պարզ դարձավ, որ ՀՀ գործող մարզպետներից որևէ մեկը, բացի Սուրիկ Խաչատրյանից, Արմեն Երիցյանի կողմից չի պարգևատրվել:


Իսկ թե կոնկրետ ինչ կամ ում է փրկել մեծն «փրկիչ»  Լիսկան հայտնի է միայն Արմեն Երիցյանին:


Հ.Գ. Ի դեպ, այս անգամ ՏԿԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ադեկվատ պատասխան է ուղարկել մեր հարցմանը, ինչն արդեն լուրջ առաջընթաց է: Analitik.am-ը սրտանց շնորհավորում է Արմեն Երիցյանին Երկիր մոլորակ վերադառնալու կապակցությամբ:

Նույն շարքից