Հայաստան 

Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչները:



Խորհրդակցության ընթացքում քննարկվել են միջազգային տնտեսական կառույցների հետ համագործակցությանը, իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

 

 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և հետագա քայլերին: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են նաև մի շարք առաջարկություններ:


Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված համակարգված, հետևողական ու շարունակական աշխատանքների իրականացումը: 

Նույն շարքից