Հայաստան 

Ադրբեջանական կառավարության դերը որոշիչ դարձավ հայ–թուրքական արձանագրությունների ձախողման հարցում. ԱՄՆ–ի նախկին դեսպան

Ադրբեջանական կառավարության դերը որոշիչ դարձավ հայ–թուրքական արձանագրությունների ձախողման հարցում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Հայաստանում ԱՄՆ–ի նախկին դեսպան Ջոն Էվանսը։



«Հայաստանը մեծ հարգանքի է արժանացել «ֆուտբոլային դիվանագիտության» համար, թեև նպատակներին չի հասել։ Կարծում եմ, որ երկու կողմերը որոշակի սխալ հաշվարկներ են կատարել։ Բացի այդ, ադրբեջանական կառավարության դերը որոշիչ է դարձել Թուրքիայի համար, ինչն էլ տապալման է հանգեցրել»,– ասել է Էվանսը։



Միաժամանակ, թե կողմերից որն է սխալ հաշվարկներ կատարել` հայկակա՞նը, թե՞ թուրքականը, Էվանսը դժվարացել է ասել։



«Հաճախ միջազգային հարաբերություններում առաջին քայլ է դառնում բանակցությունների սկիզբը, ինչից հետո որոշ ժամանակ է պետք։ Անհրաժեշտ է համբերատար և հետևողական լինել սեփական նպատակներին հասնելու համար։ Պետք է ջանքերն ուղղել երկու պետությունների և երկու կառավարությունների միջև վստահությունը վերականգնելու համար, ինչը պետք է լինի անվտանգության ապահովման սկզբունքների հիման վրա»,– ավելացրել է նա։

Նույն շարքից