Հայաստան 

Հրայր Թովմասյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

analitik.am

«ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 100 մլն դրամ և 58 հազար դոլար: Տեղեկացնենք, որ Հրայր Թովմասյանը երեք աղբյուրից աշխատավարձ է ստացել՝ ընդհանուր 5 մլն 358 հազար դրամ: Իսկ նախորդ տարվա ընթացքում տրված փոխառությունների դիմաց Թովմասյանի եկամուտը կազմել 480 հազար դրամ:

 


Վերը բերվածից բացի՝ Աժ աշխատակազմի ղեկավարը 2014 թ.-ին օտարել է բազմաբնակարան շենքում բնակարան՝ 60 մլն 175 հազար դրամ արժեքով: Ինչպես նաև անցած տարի Թովմասյանին վերադարձրել են 50 հազար դոլարի փոխառություն (պարտքով տրված գումար): Իսկ, ահա, Հրայր Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, նույնպես 2014 թվականին պարտքով տված խոշոր գումար է ստացել՝ 30 հազար դոլարի չակավ: Թովմասյանի տիկինը տարեկան 700 դոլար եկամուտ ունի, որը ստացել է որպես փոխառության տոկոսավճար»,–գրում է թերթը։

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից