Հայաստան 

Արդյունավետ և դրական հանդիպում Փարիզում արտգործնախարար Նալբանդյանի հետ․ Ջեյմս Ուորլիք

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդյունավետ և դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ գրառումն ուղեկցելով հանդիպումից արված լուսանկարով:

 


«Արդյունավետ և դրական հանդիպում Փարիզում արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»,- գրել է ամերիկացի համանախագահը:

 

Նույն շարքից