Հայաստան 

Ադրբեջանը տարօրինակ ձևով է արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին. Է. Նալբանդյան

analitik.am

Ապրիլի 29-ին աշխատանքային այցելությամբ Փարիզոմ գտնվող ԱԳ նախարարԷդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներԻգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահիանձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, տեղեկացնում է ԱԳՆ կայքը:


Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյանհակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։

 


ՀՀ արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջինշաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության վրա։

 

«Տարօրինակ ձևով են Ադրբեջանի իշխանություններն արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին` համացանցում հրապարակելով իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողության տեսագրությունը»- նշել է նախարար Նալբանդյանը։

Նույն շարքից