Հայաստան 

Հուսով ենք՝ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությունը կարող է օգնել վստահություն կառուցելուն. Ուորլիք

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցությունը կօգնի վստահություն կառուցելու ջանքերին: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Հուսով ենք՝ Բաքվում կայանալիք «Եվրոպական խաղեր- 2015»-ին հայ մարզիկների մասնակցությունը կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հավատ և վստահություն կառուցելուն»,- գրել է ամերիկացի համանախագահը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդյունավետ և դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Փարիզում կայացած հանդիպումը:

Նույն շարքից