Հայաստան 

Վարչապետը և կառավարության անդամները կաջակցեն հակառակորդի գնդակից վիրավորված զինծառայողի բուժման հարցում

analitik.am

Այսօր կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ տարիներ առաջ սահմանագծին հակառակորդի գնդակից վիրավորված Գևորգ Եղիազարյանի առողջական վիճակին:
 

Նա ասաց, որ թեև Պաշտպանության նախարարությունը մեկ անգամ աջակցություն ցուցաբերել է զինվորի բուժման հարցում, սակայն դա բավարար չի եղել, քանի որ նրա առողջական խնդիրը շարունակում է անհանգստացնող լինել: Նա նկատեց, որ այս հարցին շատ է անդրադարձ եղել նաև մամուլում:

 

«Գիտեմ, որ մեր քաղաքացիները դրամահավաք են սկսել Գևորգի համար»,-ասաց վարչապետը:
 

Ողջունելով դրամահավաքի նախաձեռնությունը և դրան միացած քաղաքացիներին շնորհակալություն հայտնելով՝ վարչապետը նշեց. «Ես և մեր կառավարության անդամները հայտնում ենք մեր աջակցությունը այդ հարցին լուծում տալու համար»:

Նույն շարքից