Հայաստան 

Վահե Էնֆիաջյանը տասով զրո արեց Արմեն Աշոտյանին. Վահե Գասպարյան

Վահե Գասպարյանը գրում է իր ՖԲ էջում.


Ժամեր առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես ազգային ժողովում Վահե Էնֆիաջյանը ֆուտբոլային լեզվով ասած 10-ով 0- արեց Աշոտյանին.: Որից հետո պատգամորը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց և կից ներկայացրեց տեսանյութը:


Մեջբերում եմ`
Կառավարությանն ուղղված հարցս վերաբերում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Հարցը երկու մասից է բաղկացած: Մասնավորապես ինձ հուզում է այն հարցը, որ այս կարևորագույն նպատակով և գաղափարով օժտված ծրագիրը սահմանամերձ համայնքներին ուշադրություն դարձնելու և ծրագրեր իրականացնելու գործընթացն ինչպե՞ս է կազմակերպում: Խոսքը վերաբերվում է երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներին տրամադրվող կրթաթոշակի և սահմամամերձ համայնքում բնակվող ուսանողներին տրվող աջակցության մասին: Ինչպես նաև, հարցս հղել եմ վերոհիշյալ հիմնադրամի գործունեության թափանցիկության ապահովման վերաբերյալ, որին ի պատասխան գրության մեջ ստացել եմ azdarar.am կայքում տեղադրված տեղեկություններ: Այստեղ մեկ նկատառում ևս, հարց է առաջնում, թե շահագրգիռ կողմը ի՞նչու իր պաշտոնական կայքում այդ տեղեկությունները չի հրապարակել: Հարցս՝ ի՞նչու մասնավոր բուհերի ուսանողներն ընդգրկված չեն այդ ծրագրում, քանի որ նրանք նույնպես ապրում են սահմանամերձ համայքնում, հետևաբար, գտնվում են նույն այն իրավիճակում, որում գտնվում եմ սահմաներձ գյուղերի բոլոր բնակիչները: Հաջորդը, այն ծրագիրը, որը միտված է երեխա ունեցող ուսանողների աջակցությանը, ի՞նչու մասնավոր բուհերի ուսանողները ներգրավված չեն:


Ցանկանում եմ մեկ հղում անել, որը հիմնադրամը հռչակել է որպես իր հիմնական սկզբունքներից մեկը: Անկախ կրթական, քաղաքական կողմնորոշումներից, հետաքրքրությունների շրջանակներից, անկախ նրանից՝ հայ երիտասարդը ՀՀ քաղաքացի է, ապրում է Սփյուռքում, ԼՂՀ-ում, թե Ջավախքում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նրա շահերի պաշտպանն է և վստահելի գործընկերը: Մտահոգություններս ավելացան, երբ նախարարի կողմից տրված պատասխանում նման ձևակերպում կար՝ վերոհիշյալ կարգի համաձայն հավատարմագրված բուհի ուսանողները առաջիկայում օգտվելու են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տրվող կրթաթոշակների ծրագրից: Արդյոք կարող ենք համարել, որ սահմանամերձ գյուղերում ապրող ուսանողները, որոնք սովորում են պետական հավատարմագրում չունեցող բուհերում, ևս չեն կարողանալու օգտվել այս հնարավորությունից: Ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում: Հավելեմ, որ խոսել եմ բացառապես ծրագրից, ծրագրի գործունեությունից, խոսել եմ ֆինանսական թվերից և այդ ամենի արդյունավետությունից: Եվ այս պարագայում իմ խոսքը զրպարտանք կամ վիրավորանք չի պարունակել: Քանի որ կրթական ցենզի մասին ևս խոսվեց, հավելեմ, որ պատիվ եմ ունեցել մասնավոր բուհ համարվող Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում ուսում ստանալ, սովորել եմ նաև Ստրասբուրգում և Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայում, որտեղ ստացել եմ գիտությունների թեկնածուի աստիճան: Հիմնադրամի վերաբերյալ մի հավելում ևս՝ պետբյուջեն ևս հիմնադրամին հատկացումներ արել է, հետևաբար մոտեցումը պետք է լինի համապատասխան պետական մտածելակերպի:

 

Տեսանյութը՝ ստորև



 

Նույն շարքից