Հայաստան 

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Սբ Աննա եկեղեցու օծման արարողությանը

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Երևանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցուն հարակից Սբ. Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

 


Սբ. Աննա եկեղեցին և Երևանի կաթողիկոսական նստավայրը կառուցվել են Հրայր և Աննա Հովնանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը:

 


Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2011թ. ապրիլի 30-ին, շինարարությունն ավարտվել է 2015թ. ապրիլին:

Նույն շարքից