Հայաստան 

Վարչապետի փոփոխության հարց օրակարգում չկա. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Օրակարգում կառավարության կազմի փոփոխության հարց չկա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկ է արվելու։


«Վարչապետի կամ կառավարության կազմի փոփոխության հարց օրակարգում չկա։ Օրակարգում բարեփոխումների հարցն է դրված»,- ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ կառավարությունն ունի մեծ ներուժ՝ լուծելու իր առջեւ դրված խնդիրները. «Այս կառավարության քաղաքական պատասխանատուն նաեւ հանրապետական կուսակցությունն է։ Եթե մենք հաջողել ենք, ուրեմն բոլորս ենք հաջողել։ Եթե ձախողել ենք, ուրեմն բոլորս ենք ձախողել։ Ինքս լավատես եմ եւ կարծում եմ, որ մենք միասնական կարող ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրները»

Նույն շարքից