Հայաստան 

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Միացյալ նահանգներ

analitik.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մյուս շաբաթ մեկնելու է ԱՄՆ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա հայտնեց, որ ԱՄՆ այցից հետո նախագահը մասնակցելու է ԵՏՄ խորհրդի նիստին, իսկ արդեն մայիսի 9-ին Մոսկվայում ներկա կգտնվի Հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարություններին։


Լրագրողների հարցին, թե ԱՄՆ-ում ինչ հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահը, Շարմազանովը նշեց, որ այդ մասին նախագահի մամուլի գրասենյակը հայտարարություն կտարածի։

 

Ինչ վերաբերվում է այսօր կայացած ԳՄ նիստին, ՀՀԿ մամուլի խոսնակը հայտնեց, որ քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, այդ թվում ապրիլի 22-23-ին Երեւանում տեղի ունեցած գլոբալ ֆորումի աշխատանքները։

«Չենք բացառում, որ նմանատիպ ֆորումներ պարբերաբար կկազմակերպվեն Հայաստանում։ Բացի դրանից՝ քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր ենք»,- ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ անդրադարձ է եղել նաեւ Սահմանադրական բարեփոխումներին։

Նույն շարքից