Հայաստան 

Գևորգ Կոստանյանը անաղմուկ Մոսկվա է գնացել. «Ժողովուրդ»

analitik.am

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անաղմուկ Մոսկվա է գնացել: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանից, վերջինս պատասխանեց. «Բոլոր պաշտոնական հանդիպումների մասին մեր պաշտոնական կայքը հրապարակում է, կարող եք ծանոթանալ այնտեղ»:



 

Սակայն նման այցի մասին կայքում ոչինչ չկա նշված։ Բայց մյուս կողմից փաստն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը փաստացի չհերքեց Գևորգ Կոստանյանի՝ Մոսկվա գնալ-գալու լուրը, թեև ոչ էլ հաստատեց: Իսկ թե որն է եղել այդ այցի նպատակը, թերևս առաջիկայում պարզ կդառնա»,–գրում է թերթը։


 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից