Հայաստան 

«Նաիրիտ» գործարանի կրճատված աշխատակիցները այսօր Ազատության հրապարակում սպասում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

analitik.am

«Նաիրիտ» գործարանի կրճատված ու գործող մի քանի հարյուր աշխատակիցներ մայիսի մեկին` Աշխատավորների միջազգային օրը հավաքվել են Ազատության հրապարակում և սպասում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ով Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում մասնակցելու է տոնական համերգի:

 

Հիշեցնենք, որ այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: 2015թ. փետրվարի 6-ին, համաձայն 2014թ. դեկտեմբերի 2-ից ընկերության բոլոր աշխատողներին բաժանված ծանուցագրերի, 1700 մարդ ազատվել էր աշխատանքից:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար վանկարկում են «պարտքի մարում». Նրանք Ազատության հրապարակ են եկել նաև այլ պաստառներով՝ «ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ», «Հայաստանում աշխատավորի իրավունքները ոտնահարվում են», և այլն։ 

 

 

Ավելի ուշ տեղեկություններ ստացվեց, որ ՀՀ Նախագահն արդեն Օպերայի և բալետի թատրոնի շենքում է, և նաիրիտցիները, մտածելով, որ ՀՀ Նախագահը թատրոնի տարածք է մուտք գործել այլ մուտքով, հետևաբար իրենց սպասելն անիմաստ է, որոշեցին երթով գնալ դեպի կառավարություն, որտեղ և կհնչեցնեն իրենց պահանջը և կհեռանան:

 

Նույն շարքից