Հայաստան 

Եվրամիության հայտարարությունը ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

analitik.am

Եվրամիությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակները: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական միության խոսնակը:

 

 
«Այս ընթացակարգերը չեն կարող ուղղորդել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի վրա», - հայտարարել է ԵՄ խոսնակը:



«Եվրամիությունը հետևողականորեն սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերը՝ առաջ շարժվելու ստատուս քվոյից և անցնելու համապարփակ խաղաղ բանակցությունների: Եվրամիությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», - ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից