Հայաստան 

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները կարճատեւ ակցիա են իրականացրել Ազատության հրապարակում

analitik.am

«Հիմնադիր խորհրդարանի» երկու տասնյակ անդամներ այսօր` մայիսի 1-ին, Հայաստանում  քաղբանտարկյալների առակայության մասին իրազեկող կարճատև ակցիա անցկացրին Ազատության հրապարակում:

Ակցիայի մասնակիցները «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» գրությամբ և «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների, Շանթ Հարությունյանի լուսանկարներով պաստառները ձեռքներին մի քանի րոպե կանգնեցին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմացի հարթակին:

«Մենք ամեն օր մեր քաղաքացիներին իրազեկում ենք, շատ ժամանակ նաև անգլերենով, որպեսզի օտարերկրացիները նույնպես  իմանան և հասկանան, թե ինչ անօրինականություն է տիրում Հայաստանում: Սրանով մենք նաև մեր բողոքն ենք արտահայտում երկրում տիրող անտարբերության դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ կանաց ճակատ» նախաձեռնության  անդամ, ակցիայի մասնակից Սյուզան Սիմոնյանը:

 

«Հայ կանաց ճակատի» անդամներն ակցիային եկել էին ձեռնաշղթաներով` ցանկանալով ցույց տալ, որ իրենք բոլորը քաղբանտարկյալներ են:

 

Ազատության հրապարակում ակցիան տևեց մի քանի րոպե, ինչից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Հանրապետության հրապարակ: Երթի ժամանակ ակցիայի մասնակիցները մայիսի 3-ին Հյուսիսային պողոտայում կայանալիք «Ազատություն քաղբանտարկյալներին»  կարգախոսով ակցիայի մասին իրազեկող թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին:

Երթի ժամանակ ակցիայի մասնակիցները վանկարկում էին նաև «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների անունները:v

Նույն շարքից