Հայաստան 

Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հրավիրել էր հանրահավաք

analitik.am

Այսօր Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հրավիրել էր  հանրահավաք՝ նվիրված Աշխատավորների համերաշխության միջազգային օրվան:
 

Ելույթով հանդես եկավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ թեև մեր քաղաքացիները Սահմանադրությամբ ունեն աշխատանքի, առողջությունը պահպանելու իրավունք, սակայն դա չեն կարողանում իրացնել: «Ինձ ասում են, որ մեր երկին աղքատ է, դրա համար է այդպես: Երբ այդպես ասում են, ես սկզբում  վիրավորվում եմ, ապա զայրանում: Մենք երբեք աղքատ չենք եղել, մենք հարուստ ենք առաջին հերթին՝ մեր ուղեղով»,-ասաց նա և նշեց, որ մենք  պղինձ, մոլիբդեն ունենք, որոնք մի քանի հոգու ձեռքում են:
 

Անդրադառնալով արտաքին պարտքին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ Կառավարությունը  շուրջ հինգ միլիարդ դոլարի պարտք է  վերցրել մեր հաշվին, սակայն անգամ մեկ դոլարը տնտեսության զարգացման մեջ չի ներդրվել: Նա նկատեց, որ այդ գումարի մեկ երրորդը ծախսվել է ինչ-ինչ բարեփոխումներ իրականացնելու համար, և ստացվում է , որ այդ գումարները  տարել են նրանք,  ովքեր տվել են, իսկ մեկ երրորդը իրենք են «լափել»:

 

«Իրենց ապաշնորհ քաղաքականության պատճառով ժողովուրդը պարտքերի մեջ է»,-ասաց նա և նշեց, որ ցանկացած ձևով վերցրած ցանակացած վարկ պետք  է ժողովրդի բարեկեցության համար ծառայի:

 

«Այս համակարգը իրեն սպառել է, պետք է ազատվել այս համակարգից, ուրեմն՝ կնշանակի, որ այդ համակարգը պետք է կազմաքանդենք և նոր համակարգ ձևավորենք,  նոր, չորրորդ Հայաստանի Հանրապետություն պետք է ձևավորենք, որտեղ կգործի  սոցիալական արդարության սկզբունքը»,-ասաց  նա:վ

Նույն շարքից