reddit.com կայքի առցանց հարցազրույցում Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահամանին աճող լարվածությանը:
«Ղարաբաղյան հակամարտությունը գտնվում «կայուն անկայունության» փուլում երբ խաղաղության հասնելու հնարավորությունը շատ փոքր է այսօր, փոխարենը տարեցտարի ավելանում է պատերազմի վերսկսման հավանականությունը»,- նշել է փորձագետը:
«Երբ այցելում եք Հայաստան անհնար է չնկատել Արարատը լեռը, որը իր տեսքով գրավում է հորիզոնը: Ամպամած կամ մշուշոտ օրերին այն կրկին տեսանելի է և իր տեղում: Ես հասկացել եմ, որ Հայոց ցեղասպանությունը նման է Արարատ լեռանը, ոչ մի կերպ հնարավոր չէ եղելությունը թաքցնել կամ անտեսել»,- խոսելով Հայոց ցեղասպանության մասին ընդգծել է Դե Վաալը: