Հայաստան 

Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում կպարտվեն բոլորը. Հերբերտ Զալբեր

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիութան հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը այսօր Բաքվում հանդիպել է ոչ կառավարական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է  contact.az-ը` հանդիպման ընթացքում  նաև նրանց հետ կիսվել ԼՂ հարցի լուծման իր տեսլականով:



Զալբերը անհանգստություն է հայտնել, որ շփման գծում սուր վիճակը պահպանվում է և ափսոսանք հայտնել, որ միջնորդների ու կողմերի՝ հակամարտության լուծման բազմամյա ջանքերը առաջընթաց չեն գրանցել:



Առանց փոխզիջումների հակամարտության լուծումը հազիվ թե հնարավոր լինի, և Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում անհրաժեշտ է շարունակել քաղաքացիական հասարակության շրջանում աշխատանքը՝ հաշտեցման ուղիների որոնման համար:



Անդրադառնալով ԵՄ-ի դերին՝ ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ Բրյուսելը պատրաստ է նպաստել նախագծերին ու միջոցառումներին՝ ուղղված վստահության և հակամարտող կողմերի միջև շփումների ամրապնդմանը:



Զալբերը սխալ է համարել Ղարաբաղյան հակամարտությունը մյուս հակամարտությունների հետ համեմատելը:

Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հարցին՝ Զալբերը պատասխանել է, թե դա չափազանց ռիսկային է ու ռազմական գործողությունների դեպքում «կպարտվեն բոլորը»:

Նույն շարքից