Հայաստան 

Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ժողովրդավարական գործընթացների ամրապնդման գործում ընտրությունների կարևորությունը

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի  ղեկավար Անատոլի Բիբիլովի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախում է  խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու  նպատակով: Այս մասին հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից: 

 

Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը կարևորել է Հարավային Օսիայի խորհրդարանի հետ համագործակցությունն ու գործընկերների դիտորդական առաքելության նշանակությունը` պետականաշինության ոլորտում փորձի փոխանակման 
տեսանկյունից:

 

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ժողովրդավարական գործընթացների ամրապնդման գործում  ընտրությունների կարևորությունը: Այնհուտեև կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններին  առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նույն շարքից