Հայաստան 

Լեռնային Ղարաբաղի նոր խորհրդարանում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ

analitik.am

«Ազատության» փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ, որոնք կիրակի օրը անցկացված ընտրություններում հաղթահարել են նվազագույն՝ 5 տոկոսի շեմը:



Համամասնական ընտրությունների նախնական արդյունքներով, որոնք քիչ առաջ հրապարակեց Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, «Ազատ Հայրենիք» կուսակցությունը ստացել է քվեների 47․3, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 19․1, ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը՝ 18․81, «Շարժում 88» կուսակցությունը՝ 6․93 և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 5․38 տոկոսը:



Հիշեցնենք՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդը Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանն է, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարը՝ գործող Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:



Ընտրություններին մասնակցող մյուս երկու կուսակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի կոմկուսը և «Խաղաղություն և զարգացում»-ը նվազագույն շեմը չեն հաղթահարել:



Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

Նույն շարքից