Հայաստան 

Մինսկի խմբի մանդատը ենթադրում է, որ այն պարտավոր է համագործակցել նաև ԼՂՀ ընտրովի մարմինների հետ. քաղաքագետ

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի ճանաչել է Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները, որոնք կայացել են նախորդ կիրակի, հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։


 

«Ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ բանակցային գործընթացի տեսակետից շատ կարևոր է, որ ԼՂ–ում արդեն 6–րդ անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը։



Նրա խոսքերով` վերջին օրերին մեկնաբանություններ են հնչել տարբեր կառույցների կողմից, և եթե ուշադիր լինենք, ապա կարելի է նկատել, որ ՄԽ–ն, փաստորեն, ճանաչել է Ղարաբաղի ընտրությունները։



«Ավելին, Մինսկի խմբի մանդատը ենթադրում է, որ այն պարտավոր է համագործակցել նաև ԼՂՀ ընտրովի մարմինների հետ», – նշեց Մինասյանը։



Նրա խոսքերով` Մինսկի խումբը և արտաքին դերակատարները հնարավորություն չունեն անտեսել ԼՂ–ում կայացած ընտրությունների փաստը։



«Սակայն հայտարարության մեջ նշվում է, որ այս ընտրությունները ոչ մի ազդեցություն չեն ունենա հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա։ Սա տրամաբանական հայտարարություն է, քանի որ միջազգային հանրությունը հավանաբար ցանկանում է, որ կարգավորումը հիմնված լինի հայկական կողմի և Ադրբեջանի միջև ձեռք բերված ինչ–որ համատեղ համաձայնության վրա», – ասաց Մինասյանը։



Փորձագետն ավելացրեց, որ նախորդ կիրակի կայացած ընտրությունները ամենակազմակերպված էին ԼՂՀ–ի ողջ պատմության մեջ։



 

 

 

Նույն շարքից