Հայաստան 

Լեհաստանում մի ասացվածք կա՝ տանգոյի համար երկու անձ է հարկավոր. դեսպանը Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությանը մասին

analitik.am

Լեհաստանում մի ասացվածք կա՝ տանգոյի համար երկու անձ է հարկավոր: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին՝ անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությանը և Ռիգայի գագաթաժողովի ակնկալիքներին:


 

«Կոմիսար Հանը Հայաստան իր վերջին այցի ընթացքում պատրաստակամություն հայտնեց Հայաստանի հետ պարել, և որքանո՞վ զգացմունքային կլինի այդ պարը, կախված է մյուս զուգընկերոջից»,-ասաց նա:

 

Դեսպանը նկատեց, որ քաղաքականությունում երբեք ոչինչ կանխորոշված չէ, և Եվրոպան հստակ արտահայտվել է, որ կընդունի և կհարգի իր գործընկերների ցանկացած որոշում:

 

«Սակայն, ինչպես պաշտոնապես նշվել է, մենք մեր գործընկերների հետ հարաբերություններում առաջնորդվում ենք «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով: Այսինքն՝ որքան շատ մեր գործընկերը ներգրավված, հետարքրքված են այդ համագործակցությամբ, այդքան եվրոպական կողմը ավելի պատրաստակամ է թե՛ ֆինանսապես, թե՛ այլ կերպ աջակցություն տրամադրել»,-ասաց նա և նշեց, որ որքան Հայաստանը հետաքրքրություն կցուցաբերի, այնքան էլ Եվրոպան հետարքրքված կլինի:

 

Նա նշեց, որ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ եվրոպական որոշ երկրների համար Արևելյան գործընկերության ծրագիրը առաջնային խնդիր չէ։ Օրինակ՝ Իտալիային մտահոգում է Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալների խնդիրը:

 


Չնայած ամեն ինչին, դեսպանն ասաց, որ քաղաքականությունում երբեք չի կարելի ասել՝ երբեք:

Նույն շարքից