Հայաստան 

Ուկրաինան չի ճանաչում այսպես կոչված «խորհրդարանական ընտրությունները. Ուկրաինայի ԱԳՆ

analitik.am

Ուկրաինան չի ճանաչում ԼՂ–ում մայիսի 3–ին կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանք ոչ լեգիտիմ է համարում, երկուշաբթի հաղորդվում է Ուկրաինայի ԱԳՆ–ի կայքում։



«Ուկրաինան չի ճանաչում այսպես կոչված «խորհրդարանական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել 2015 թ.–ի մայիսի 3–ին ԼՂ–ում և դրանք անօրինական համարում։ Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացված այդ «ընտրությունների» արդյունքները չեն կարող իրավական հետևանքներ ունենալ», – նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։



Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ուկրաինան կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Ադրբեջանի Հանրապետության ինքնավարության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։ 



ԼՂՀ–ում կիրակի տեղի են ունեցել հերթական խորհրդարանական ընտրությունները։ Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով։ Խորհրդարան կուսակցությունների ներառման ժամանակ սահմանված է ձայների 5 տոկոսանոց շեմը։




Նույն շարքից