Հայաստան 

Արցախի վարչապետն ընդունել է գերմանացի մի խումբ պատգամավորների

analitik.am

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի խորհրդարանի մի խումբ անդամների, ովքեր Արցախում են գտնվում դիտորդական առաքելությամբ:

 

 

Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։



Վարչապետը ողջունել է նրանց որոշումն այցելելու Արցախ և համոզմունք հայտնել, որ այն սկիզբն է հետագա արդյունավետ համագործակցության: Գործադիրի ղեկավարը կարևորել է պարբերական շփումների նշանակությունը՝ փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ համատեղ ծրագրեր իրագործելու տեսանկյունից:

 

 

Հյուրերը ներկայացրել են իրենց տպավորությունները մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ դրանք համարելով ժողովրդավարության սկզբունքներին ամբողջությամբ համապատասխանող:

 


Կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ:

Նույն շարքից