Հայաստան 

«Ազատ Հայրենիք» կուսակցությունն առաջատարի դիրքում է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքում. ԼՂՀ ԿԸՀ

analitik.am

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն է, առաջատարի դիրքում է նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Այն հավաքել է ձայների ավելի քան 47 տոկոսը, հաղորդում ԼՂՀ ԿԸՀ կայքը։



Նախնական տվյալներով` «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հավաքել է 47,35 տոկոսը (32632 ձայն), 19,01 տոկոսով (13105) երկրորդ տեղում է Արցախի դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը Ղարաբաղի ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն է։



Դաշնակցությունը հավաքում է ձայների 18,81 տոկոսը (12965), «Շարժում–88» կուսակցությունը` 6,93 տոկոսը (4777), «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 5,38 տոկոսը  (3709), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը` 1,65 տոկոսը (1136), «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը` 0,86 տոկոսը (591)։


 

 

Նույն շարքից