Հայաստան 

Արցախը կրկին ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը. ՀՀ ԱԳ նախարար

analitik.am

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը:

 


Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության՝ երեկ Արցախում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների մասին հարցի:

 

 

«Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան»,-ասել է Նալբանդյանը։

Նույն շարքից