ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց միանալ Գոհար Ենոքյանի՝ խափանման միջոցի փոփոխման ստորագրահավաքին:
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել կառավարության նախաձեռնությամբ: Նիստի նախագահող Գալուստ Սահակյանը նիստի օրակարգի հաստատմանն անցնելուց առաջ ձայնի իրավունք տվեց Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, ով հայտարարեց, որ չպետք է թաքցնել, թե երեկ որևէ բան տեղի չի ունեցել: Նաիրա Զոհրաբյանը նկատի ուներ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալման փաստը:
ԲՀԿ նախագահը պատգամավորներին տեղեկացրեց, որ երեկ՝ մայիսի 4-ին այցելել է, ձերբակալված անձանց պահման վայր և տեսակցել է նախկին պատգամավորին, ով 73 տարեկան է և առողջական լուրջ խնդիրներ ունի:
«Տիկին Ենոքյանի առողջությունը ծայրահեղ ծանր է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանն ու դիմելով ԱԺ-ի իր գործընկերներին՝ կոչ արեց միանալ Գոհար Ենոքյանի՝ խափանման միջոցի փոփոխման առաջարկի ստորագարհավաքին:
Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը ԲՀԿ-ական է, ով ձերբակալվել է և կասկածվում է ԲՀԿ-ական մեկ այլ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ սպանության փորձ կատարելու կասկածանքով: