Ղարաբաղյան հակամարտության գոտում «պատահական պատերազմի» վերսկսման հավանականությունը շարունակում է աճել, կարծում է Ատլանտյան Խորհրդի գիտաշխատող, Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը։
«Չեմ հավատում, որ Ադրբեջանը կամ Հայաստանը լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում են ծրագրում, բայց մտահոգ եմ, որ վերջին 12-18 ամիսների իրադարձությունների պատճառով «պատահական պատերազմի» վերսկսման հավանականությունը շարունակում է աճել»,– ասել է Ֆրեյզերը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Ըստ նրա, տոտալ պատերազմի անցումը կարող է կատարվել առանց այլ տարածաշրջանային գերտերությունների համաձայնության։