Հայաստան 

Սամվել Ֆարմանյանն այսօր խորհրդարանում նեղսրտեց, թե ինչու՞ իրեն պիտի վատ զգա ինչ-որ մի ցմփոր քաղաքապետի արարքներից

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր խորհրդարանում նեղսրտեց, թե ինչու՞ իրեն պիտի վատ զգա ինչ-որ մի ցմփոր քաղաքապետի արարքներից:

 

Խոսքը վերաբերում է Վանաձորի քաղաքապետին, ով աղբահանման մեքենաները վաճառքի է հանել:

 

Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր մի համաձայնագիր, ըստ որի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՀՀ-ին տրամադրում է 3,5 միլիոն եվրոյի վարկ, որի պատակն է աջակցել ՀՀ-ին՝ կոշտ կենցաղային աղբի հավաքման ծախսերի ֆինանսավորման, թափոնների հավաքման, բեռնատարների ձեռքբերման, թափոնների համար կոնտեյրների ու արկղերի ձեռքբերման, ինչպես նաև աղբավայրի կառուցման համար:



«Հարց են տալիս, մենք գլուխներս ենք կախում, ինչո՞ւ պետք է պատասխանատու լինեմ ինչ-որ քաղաքապետի կերած կեղտերի համար, որ որպես իշխանություն չգիտեմ՝ ոնց վերահսկեմ»,- ասաց Ֆարմանյանը:

Նույն շարքից