Հայաստան 

Թուրքերի մոտ 20%–ը պատրաստ է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Ա․ Միհրանյան

Թուրքերի մոտ 20%–ը պատրաստ է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ասաց Ժողովրդավարության և գործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։



«Երբ ես TARC (հաշտեցման հայ–թուրքական հանձնաժողով), հազվադեպ մարդիկ գիտեին ողբերգության մասին, «ցեղասպանություն» բառն ասողներին սկսում էին հետապնդել։ Այժմ արդեն Թուրքիայի բնակչության մոտ 20%–ը պատրաստ է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,– ասաց Միհրանյանը։



Ըստ նրա, դեպի Թուրքիա իր բազմաթիվ ուղևորությունների ժամանակ նրան բազմաթիվ թուրքեր են մոտենում և ներողություն խնդրում։



«Հույս ունեմ, որ նման մարդիկ տասնյակ կամ հարյուրավոր չեն, այլ միլիոններ, և ես դրանում կասկած չունեմ»,– ասաց Միհրանյանը։

Նույն շարքից