Հայաստան 

Այս օրենքը բերելով՝ Կառավարությունը ապացուցում է, որ վիճակն էլ ստանդարտ չէ․ Մ. Մելքումյան

Կառավարության ներկայացրած «Եկամտահարկի և շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկմանն այսօր  «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ նախագիծ են բերել, բայց չգիտեն՝ «քանի՞ տոկոսին է վերաբերելու հարցը, ի՞նչ է տալու այն»:



«Նախագիծն առանց հստակ հիմնավորման, առանց այդ ցուցանիշերի եկել է ու քննարկման է դրվել: Քաղաքական մեծամասնությունը, բնականաբար, կողմ կլինի, ու սա կանցնի»,-ասաց նա: 

 



Նշենք, որ եկամտային հարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է շահութահարկի 5 տոկոս և եկամտահարկի 13 տոկոս դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանք են կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական և մոնտաժային աշխատանքներին:

 

 

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը համոզված է՝  պետք է այդ բոլոր գնահատականները ունենային:

 

 

«Պետք է կից տեղեկանքներ բերեին, հիմա չեն բերել»,-ասաց նա և նշեց, որ կառավարությունը չի գնալու առանձին անհատների հետևից, այլ հայտնի շինարարական ընկերության, ուստի կարող է մոտավոր գնահատականներ տալ՝ «մեծ թվեր չեն լինելու»։ 

 

 

Նա հարց տվեց, թե արդյո՞ք այս օրենքը չի փչացնելու ՀՀ հարկային համակարգի և խոշոր շինընկերության հետ հարաբերությունները:

 

 

«Իհարկե փչացնելու է, ցանկացած հարկային գործիք անհանգստություն  է առաջացնում: Առաջ անցնելով ասեմ, որ ոլորտների տարբերակված հարկելը լավ բան չէ, սա նշանակում է, որ ստանդարտ գործիք չէ, եթե Կառավարությունն ուզում է կիրառել, ուրեմն վիճակն էլ լավ չի: Այս օրենքը բերելով՝ Կառավարությունը ապացուցում է, որ վիճակն էլ ստանդարտ չէ»,-ասաց նա: 

Նույն շարքից