Հայաստան 

«Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 65 կողմ, 21 ձեռնպահ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ:



Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ իրենց չի բացատրվել, թե սույն օրենքն ինչի համար է: 

 

 

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը լրատվամիջոցներում և որոշ անձանց կողմից աղավաղված տեսքով է ներկայացվում։ Նրա խոսքով, այս նախագիծը վատը չի և կան թերություններ, որոնք պետք է լրացվեն երկրորդ ընթերցման ժամանակահատվածում: 



«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ ԱԺ են բերվում նախագծեր, որոնք համոզիչ բացատրություն չունեն, ուստի բնական է խորհրդարանի վերաբերմունքը: 

 

Կառավարության նախագծով նախատեսվում է՝ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողն աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 % դրույքաչափով, որը պետք է վճարվի Հայաստանում:  

Նույն շարքից