Հայաստան 

Ո՞ւմ շահերն է իրականում պաշտպանում Նաիրա Զոհրաբյանը

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Նաիրա Զոհրաբյանի կողմից աժիոտաժը Գոհար Ենոքյանի ձերբակալության առիթով իրականում այդքան էլ անկեղծ չի եղել:


Տիկին Զոհրաբյանը լրագրողների հետ մասնավոր զրույցների միջոցով տարածում է այն միտքը, որ Գոհար Ենոքյանը մեղավոր է,  և նրան անպայման պետք է բանտարկել, իսկ առերևույթ ստեղծում է  տեսարան,  որ իբր լուրջ մտահոգվում  է Ենոքյանի համար:  


Դժվար չի գլխի ընկնել, թե ով է հովանավորում Արտաշատցի Կարոյին։ Ասում են՝  կառավարության միջանցքներում են Նաիրային հանձնարարել վերցնել Ենոքյանի հանրային պաշտպանության գիծը, որպեսզի հնարավորինս վարկաբեկվի  Ենոքյանը, իսկ իրականում  պաշտպանել Կարապետյանի շահերը:


Սա բացատրում է ստորագրահավաքի տապալումը: 131 պատգամավորներից ստորագրել են ընդամենը 37-ը: Ստորագրել ցանկացողների թիվը շատ ավելին է եղել, սակայն տիկին Նաիրան իմիտացիայից այն կողմ չի անցել և սրտաճմլիկ ելույթներ ունենալուց հետո ուղղակի անհետացել է ԱԺ նիստերի դահլիճից: Բազմաթիվ պատգամավորներ,  ովքեր սրտանց ցանկացել են միանալ ստորագրահավաքին,  տարակուսում  են նման երկակի պահվածքի պատճառով:

Նույն շարքից