Հայաստան 

Արփինե Հովհաննիսյանը ԲՀԿ-ակա՞ն է դարձել

 Analitik.am-ն այսօր անդրադարձել էր Նաիրա Զոհրաբյանի կողմից իբր ի պաշտպանություն Գոհար Ենոքյանի իրականացրած ստորագրահավաքի իրական նպատակներին:



Վերոնշյալ հոդվածում անդրադարձ էր կատարվել միայն Նաիրա Զոհրաբյանին, սակայն մեզ համար անհասկանալի պատճառներով, հայտնվեցին մտահոգ մարդիկ, ովքեր Արփինե Հովհաննիսյանի համար էլ վտանգ տեսան այդ հոդվածում:



Ավելին՝ տվյալ , ամենայն հավանականությամբ, ավելի շատ ինֆորմացիայի տիրապետող մեկնաբանության հեղինակը վստահաբար նշել է, որ դա ՀՀԿ կանանց պատվերն է Նաիրա Զոհրաբյանի և Արփինե Հովհաննիսյանի դեմ:



Մենք, մտահոգվելով, որ լուրջ տեղեկություն ենք բաց թողել՝ եզրակացնելով, որ Արփինե Հովհաննիսյանը ԲՀԿ-ական է դարձել, փորձեցինք կապ հաստատել Օրիորդ Հովհաննիսյանի հետ: Չստացվեց: Կոչ ենք անում Օրիորդ Հովհաննիսյանին, եթե նման բան կա հայտարարությամբ հանդես գալ, այլապես անհեթեթություն է ստացվում, թե ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանի մասին գրված հոդվածն ընթերցողների կողմից ընկալվում՝ որպես Արփինե Հովհաննիսյանի դեմ պատվեր, այն էլ կուսակից կանանց կողմից:

 

 

Հ.Գ. Օրիորդ Արփինեի ԲՀԿ-ի նկատմամբ թուլության մասին գիտեն բոլորը, բայց եթե նա արդեն պաշտոնապես ԲՀԿ-ական է դարձել, ապա անպայմանորեն պետք է տեղեկացնի այդ մասին գոնե թե իր կուսակից ընկերներին:

Նույն շարքից