Հայաստան 

Կառավարությունը հաստատեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի ու Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը։



Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվել է այն հանգամանքով, որ 2011թ մայիսին ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը պարունակում է էականորեն տարբերվող դրույթներ՝ նախկին օրենսգրքում եղած բազմաթիվ կանոնակարգումներից:



«Խնդիրն ընդամենը համապատասխանեցման մեջ էր, բայց Կառավարությունը որոշակի առաջարկություններ ունի ՝ հիմնականում խմբագրական բնույթի , որոնց վերաբերյալ մենք բանակցել ենք օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ : Ըստ էության, մեր բոլոր առաջարկներն ընդունելի են եղել հեղինակների համար, այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ դրական եզրակացությամբ ներկայացնել»,- ասաց Հովհաննես Մանուկյանը։

Նույն շարքից