ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կգլխավորի կառավարության պատվիրակությունը, որը կմասնակցի մայիսի 9–ին ԼՂՀ–ում նախատեսված տոնական միջոցառումներին։
Այս մասին Աբրահամյանը հայտնեց հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։
Մայիսի 9–ին Ղարաբաղում եռատոն է` Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրը, Ղարաբաղի պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման օրը։
Վարչապետի խոսքով` պատվիրակությունը Ղարաբաղ կմեկնի հինգշաբթի և Հայաստան կվերադառնա մայիսի 9–ին։
Հայաստանում տոնական միջոցառումները կհամակարգի ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։