Հայաստան 

Ի տարբերություն Human Rights-ի, ես ունեմ սահմանափակումներ ընթացիկ գործով կարծիք հայտնելու համար․ Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր կառավարությունում էր։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ վերաբերմունք ունի արտագնա աշխատանքի մեկնող և օտար երկրներում գործունեություն ծավալող մարդկանց հարկ վճարելու մասին օրենքի նոր նախագծին, ասաց, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ, ինչպես մի շարք պատգամավորներ, քանի որ նախագիծը հրատապ է ներկայացվել։

 

Միաժամանակ պաշտպանը նշեց, որ որքանով ինքն է ծանոթ, փոքր-ինչ չափազանցված են անհանգստությունները, համաձայն որոնց՝ խրախուսվում է արտագաղթը:

 

«Բայց ես չէի ցանկանա վերջնական կարծիք հայտնել, քանի որ այս պահին մեր համապատասխան վարչությունում ուսումնասիրվում է օրենքը, և մենք կտանք համապատասխան գնահատական»,-նշեց նա:

 

Ինչ վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների գործին, ապա Կարեն Անդրեասյանը հույս հայտնեց, որ քննության ավարտին կներկայացնեն ձերբակալման ամբողջ հիմքերը:
 


«Ի տարբերություն Human Rights-ի, ես ունեմ սահմանափակումներ ընթացիկ գործով կարծիք հայտնելու, միայն կարող եմ ողջունել, որ միջազգային և տեղական իրավապաշտպան կառույցները անում են այն աշխատանքը, որում մենք սահմանափակված ենք օրենքով և չենք կարող անել: Միևնույն ժամանակ ակնկալում եմ, որ հանրությանն ու բոլորիս կտրվեն ողջամիտ պատասխաններ, թե ինչ էին հայտնաբերվել, ինչ տեղի ունեցավ այդ գործով, և որքանով էին հիմնավոր այն մեղադրանքները, որ հնչեցին այդ գործով տվյալ անձանց հետ կապված»-ասաց նա:

 

Նույն շարքից