Եկող շաբաթ Հայաստան են այցելելու ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի պատվիրակության անդամները։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ավարտին տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշելով, որ վերջիններս հանդիպելու և քննարկելու են ՀՀ կառավարության ներկայացուցիչների և բիզնես համայնքի հետ մի շարք հարցեր։
«Մասնավորապես դրանք կապված կլինեն ներկայումս մշակվող մաքսային օրենսգրքի հետ, հարկային որոշ հարցեր։ Ինչպես գիտեք Վիետնամի Հանրապետությունը ԵՏՄ-ի հետ ենթադրում է կնքել ազատ առևտրի համաձայնագիր, ինչը ևս ներկայացնելու են մեր հանրությանը»,- ասաց նա ու խնդրեց բոլորին ակտիվորեն մասնակցել հանդիպմանը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատասխանատու նախարարություններին հանդիպումները կազմակերպել, իսկ Վաչե Գաբրիելյանին՝ համակարգել աշխատանքները։