Հայաստան 

Ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ թաքուն տեղերում հանդիպեմ․ Գալուստ Սահակյան

Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբլովը եկել է, «ցավակցել մեզ անմեղ զոհերի առումով» ու գնացել: Այսօր լրագրողների հետ զրույցում Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակի հետ աղմկահարույց հանդիպման վերաբերյալ նման բացատրություն տվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:



«Ընդամենը խնդիրը հետևյալն էր՝ ձեռքսեղմում էր մեր անմեղ զոհերի հիշատակի հետ կապված»,- ասաց ԱԺ նախագահը՝ լրագրողներին խորհուրդ տալով չօգտագործել «ընդունել» բառը:



Նա լրագրողների ճշտող հարցին ի պատասխանք հերքեց, թե հանդիպումը եղել է Ղարաբաղում:

 

Դիտարկմանը՝ ինչու՞ է լուսանկարվել այդ դեպքում պաշտոնյայի հետ, Գալուստ Սահակյանն արձագանքեց.



«Ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ թաքուն տեղերում հանդիպեմ, ըստ երևույթին ինչ-որ մեկը նկարել է: Բացի դրանից, էդ նկարին, որ նայում եմ, տեսնում եմ, որ նման հագուստ էլ չունեմ»:

 

Ըստ ԱԺ նախագահի, ոմանք այս հանդիպումից փորձել են այս հանդիպումից խնդիր սարքել՝ իրեն հարվածելու համար:



Նա վստահություն հայտնեց, որ իր վրաց գործընկերն իրեն կզանգահարեր, եթե իրոք վրացական կողմը Երևանից պատասխան պահանջեր:

Նույն շարքից