Հայաստան 

Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արձանագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգի ամփոփիչ արձանագրությունը։



Ըստ արձանագրության՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 042 մարդ, քվեարկությանը մասնակցել է 72 296 մարդ կամ ընտրողների 70,8 տոկոսը։ Ընտրական հանձնաժողովներին տրվել է 103 699 քվեաթերթիկ, մարվել է 31 401 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 3380-ը (4,7%)։



Ձայները բաշխվել են. «Ազատ հայրենիք»՝ 32632 (47,35%), «Ազգային վերածնունդ»՝ 3709 (5,38%), Արցախի Ժողովրդավարական կուսակցություն՝ 13105 (19,01%), ԼՂ Կոմկուս՝ 1136 (1,65%), «Խաղաղություն և զարգացում»՝ 591 (0,86%), ՀՅԴ՝ 12965 (18,81%), «Շարժում-88»՝ 4778 (6,93%)։

Նույն շարքից