Հայաստան 

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Washington Post թերթի խմբագրական էջի խմբագիր Ֆրեդ Հիյաթին

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Washington Post թերթի խմբագրական էջի խմբագիր Ֆրեդ Հիյաթին: Վերջինս գրում է.



«Ուկրաինայի` Եվրոպական միության հետ համաձայանգիր կնքելուց (ինչն արագացրեց Ռուսասստանի հետ ճգնաժամը, որը դեռ շարունակվում է ծավալվել) ոչ շատ վաղ Ուկրաինայի փոքր հարևանը հարավում` Հայաստանը, այլ որոշում կայացրեց:



Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր երկիրը առևտրային նպատակներով գործընկեր է դառնալու Եվրասիական Տնտեսական միությանը:



Սարգսյանը, ով այս շաբաթ Վաշինգթոնում է` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունների համար, բացատրեց այդ հանգամանքը հետևյալ կերպ. «Հայկական կոնյակը չի կարող վաճառվել Փարիզում, բայց այն շատ լավ վաճառվում է Ռուսաստանի Դաշնությունում»:



Այլ կերպ ասած, ըստ նրա, «պրագմատիկ որոշում» է կայացվել:



Հայաստանի արտահանման 1/3 մասը գնում է Ռուսաստանին ու իր գործընկերներին` այդ թվում գյուղատնտեսական ապրանքները, որոնցից կախված են հազարավոր աշխատատեղեր: Ի հավելումն, Ռուսաստանը «բավականին լավ գնով» բնական գազ է վաճառում Հայաստանին:



Նախագահը նշել է, որ Եվրոպայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը շատ բան չէր տա` հատկապես, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը փակ է: Հայաստանի տնտեսությունը 10-15 տարվա ընթացքում պետք է զարգանա, որպեսզի Եվրոպայի հետ ազատ առևտրի ռեժիմի անցնելու առավելություն ձեռք բերի: «Բայց միևնույն ժամանակ, պետք է գոյատևել, իսկ մարդիկ պատրաստ չեն այդքան երկար տառապել», - ասել է նա:



Սարգսյանն ասել է, որ իր այցի շրջանակներում չի հանդիպելու Բարաք Օբամային, բայց դիվանագիտորեն է մոտենում նրա` «ցեղասպանություն» բառը չարտասանելուն:



«Կարծում եմ, եթե նա ասեր, դա կարող էր օգտակար լինել», - ասել է Սարգսյանը

Նույն շարքից