ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովը այսօր «Հաղթանակ» զբոսայգում էր, ուր անցկացվում էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներ: Նա լրագրողների հետ զրույցում շնորհավորեց բոլորին Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի և Հայրենական մեծ պատերազմի առթիվ:
«Ցանկանում եմ խաղաղություն ու իմանան, որ մեր Զինված ուժերը կան ու պատրաստ են պաշտպանել ԼՂՀ-ի անկախությունը»,- ասաց նա:
Գեներալը նշեց, որ ինքը նախ ծառայել է Սովետական բանակում, իսկ հետո տեղափոխվել Հայկական բանակ և մասնակցել ԼՂ պատերազմին: «Կարող եմ ասել, որ մեր բանակի շինությունը իմ աչքի առջև է եղել: Ես կարող եմ վստահությամբ ասել, որ մեր բանակը ուժեղ է ու խաղաղություն լինելու է»,- ասաց նա: