Հայաստան 

Մենք կարողանում ենք ժողովրդավարություն ստեղծել, զարգացում ապահովել. Հրանտ Մարգարյան

Մենք Արցախի հարցում պետք է նույնն անենք, ինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին արեցինք, որպեսզի միջազգայնորեն վերջնական ամրագրենք մեր հաղթանակը: Այսօր Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:



«Կարևոր է, որ հայ ժողովուրդը միասնականորեն ամեն տեղ ոտքի կանգնի, որ կարողանանք  ճնշման նոր ալիք բարձրացնել, որտեղ պետք է ղարաբաղյան արդարացիության հարցը բարձրացվի, որ առաջնահերթ Ադրբեջանին, միջազգային հանրությանը պարտադրենք  ամրագրեն այն հաղթանակը, որը մենք  փաստացիորեն ձեռք ենք բերել»,- ասաց նա։



Անդրադառնալով Արցախի խորհրդարանական ընտրություններին՝ ասաց. «Մենք կարողանում ենք ժողովրդավարություն ստեղծել, զարգացում ապահովել, մենք կարողանում ենք պետություն կառուցել: Արցախը պետք է ուղղություն ցույց տա, սակայն անելիքը բոլորինս պետք է լինի միասնական և համապատասխան մեր հնարավորություններին»:

Նույն շարքից