«Երբ չափահաս էի արդեն, հպարտությամբ էի նայում նրան...Մենք, չունենալով ոչինչ, կարողացել ենք Արցախյան հաղթանակը հասանելի դարձնել: Դա մեր գեների մեջ է: Այսօր էլ մեր զինվորները կարողանում են պահպանել մեր սահմանները»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ են ստացել վետերաններն իրենց արած գործի դիմաց, Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ եթե այդ հարցը տային վետերաններին, ապա նրանք կվիրավորվեին, քանի որ նրանք ստացել են իրենց ամբողջ կյանքի ամենակարևոր արժեքը՝ հպարտություն:
ԱԺ նախագահն ընդգծեց, որ ժողովուրդը պարտավորություններ ունի վետերանների նկատմամբ: Իսկ այսօրվա խորհուրդը, ըստ նրա, վճռականությունն է:
«Մեր ժողովուրդը պարտավոր է կոչ անել ընդդեմ ցեղասպանությունների պայքարի անընդհատական պրոցեսների, ու այսուհետ է՛լ ավելի հետևողական կլինի: Մարդկությունը խաղաղ կլինի, եթե քաղաքականությունը զիջի քաղաքակրթությանը: Արդեն իսկ կոչեր ու հայեցակարգեր ունենք, կոչ կանենք, որ բոլոր խորհրդարաններում կազմակերպվեն ընդդեմ ցեղասպանության հանձնախմբերը, ինչը ոչ միայն մեզ համար է, այլև ամբողջ մարդկության»,- շեշտեց նա:
Նա ասաց, որ ամեն ինչ չունենալով՝ կարողացել ենք հաղթել Արցախյան պատերազմում: «Մենք շահեկան իրավիճակում ենք, քանի որ մեր գեները, մեր երիտասարդները պատրաստ են ամենայն վճռականությամբ ապահովել մեր սահմանների անվտանգությունը»,- եզրափակեց նա: